Անգլիայի բարեգործական կազմակերպության աշխատակից Դեբրա Գոդդարդը որոշել էր իր մատանին վաճառել, որպեսզի օգնի իր մայրիկին: Եվ հանկարծակի հարստացել է:
Դեբրան 33 տարի առաջ զեղչով` 10 ֆունտով, գնել էր մատանի` կարծելով, որ մատանու վրայի քարը սովորական ապակի է այնքան ժամանակ, մինչև իր մայրը տուժեց խաբեբաներց և կորցրեց իր բոլոր խնայողությունները:
Այդ ժամանակ մատանու տերն ուղևորվեց ոսկերիչի մոտ, որպեսզի իմանա դրա մոտավոր արժեքը: Եվ փորձագետի խոսքով ապշահար վիճակում հայտնվեց: Պարզվեց, որ ապակու կտորի փոխարեն 26,27 կարատանոց անդամանդ է՝ մի քանի տասնյակ հազար ֆունտ արժողությամբ:
«Երբ ես գնացի ոսկերիչի մոտ, նա քիչ էր մնում ուշագնաց լիներ և ասաց. «Դու գիտես՝ ի՞նչ է սա: Սա ադամանդ է: Ես ամբողջ գիշերը նստած նայում էի դրան և մտածում՝ ինչ անել»,- պատմում է Դեբրան: Չհավատալով իր երջանկությանը՝ շփոթահար կինը որոշում է ադամանդի հաստատումը գտնել նշանավոր և հարգանք վայելող Sotheby՚s աճուրդների տանը: Եվ գտավ: Քարը գնահատեցին 740 հազար ֆունտ, գրում է Life.ru-ն: