«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսիք են Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Փոմպեոն: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
««Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նշանակում է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին և Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք այս պահին հանդիսանում են այդ մարդիկ»,- Խամենեիի խոսքը մեջբերում է նրա պաշտոնական կայքը:
Իրանի հոգևոր առաջնորդը պարզաբանել է, որ այդ կարգախոսը որևէ կերպ չի վերաբերում հասարակ ամերիկացիներին`միաժամանակ ընդգծելով, որ այն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի համար բնորոշ է «ստորությունն ու չարիքը»: