Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,2 հազարից ավելի փախստականներ: Այս մասին վկայում Է փախստականների ընդունման, տեղաբաշխման և տեղավորման կենտրոնի տեղեկագիրը:
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 1248 փախստական, այդ թվում Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 342 մարդ (103 կին, 175 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 906 մարդ (272 կին, 462 երեխա)»,-նշված Է հաղորդագրության մեջ: