Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ երախտագիտություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային ցուցաբերված մարդասիրական օգնության համար, հայտնում է ТАСС-ը:
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիային ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Դուք առաջինն եք արձագանքել Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչերին», - ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր` փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):