40 տարի առաջ երկու ամենամեծ երաժշտական աստղերը մտան BBC ռադիոկայան, շաբաթվա երաժշտական լուրերը քննարկելու համար, գրում է BBC-ին:
Հետագա մեկուկես ժամում Մայքլ Ջեքսոնը և Ջորջ Հարիսոնը քննարկել են Նիկոլետ Լարսոնի, The Blues Brothers-ի և Foreigner-ի վերջին սինգլները, ինչպես նաև պատմել են, թե ինչպես են ստեղծվել իրենց սեփական երգերը: Սակայն BBC-ում որոշում էր ընդունվել արխիվներում չպահել շոուի ձայնագրությունն ամբողջությամբ, պահպանվել էր այդ հաղորդման սոսկ ոչ մեծ մի հատվածը:
Բայց վերջերս հայտնաբերվել ու վերականգնվել է Ջեքսոնի և Հարիսոնի հետ հարցազրույցի ամբողջական ձայնագրությունը:
Լեգենդար ծրագրի վերականգնված ամբողջական տարբերակը փետրվարի 9-ին կտրվի BBC-ի տեղական Radio Solent ռադիոկայանի (հաղորդումներ է հեռարձակում Հեմփշիրի և Դորսեթի հարավային կումսություններում) եթերում, ինչպես նաև BBC-ի թվային ծառայություններում: