Հայաստանը կունենա 12 նախարարություն այժմ գոյություն ունեցող 18-ի փոխարեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում», - տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը: