Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն չի բացառել օտարերկրյա ռազմական միջամտության հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Գուաիդոյի խոսքերով՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալու համար կպահանջվի բավականին մեծ ճնշում, որի ամենաարդյունավետ տարբերակը կարող է դառնալ ռազմական միջամտությունը: