ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը կազմակերպության համար հիվանդագին է, սակայն այն չի ազդի կառույցի արդյունավետության և մարտունակության վրա: Ինչպես Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Այն, որ մեզ չի հաջողվում նոր ղեկավար նշանակել այն բանից հետո, երբ Հայաստանը հետ կանչեց նախորդ ղեկավարին, հիվանդագին է կազմակերպության համար»,- ասել է Պանկինը: Նրա կարծիքով՝ «իրադրությանը պետք էր հնարավորինս շուտ լուծում տրվի»:
Պանկինի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ ՀԱՊԿ-ն խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության պահպանման կարևոր գործիք է, ուստի այն պետք է հստակ գործի: