ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի թոռը` Էդուարդ Տեր-Ղազարյանը։
«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանի այսօրվա առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները: Մնացածն էլ տեսնում եք՝ էքսկուրսիա, գրառում տպավորությունների գրքում և ավանդական սելֆի...»,- գրել է նա։