Մի քանի հազար իրանցիներ, որոնք հանդիսանում են «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ, Փարիզում բողոքի ակցիա են կազմակերպել՝ կոչ անելով հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին, հայտնում է Al Arabiya-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` իրանցիների բողոքի ակցիային մասնակցել են նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչը:
Ակցիայի մասնակիցները ծածանել են կազմակերպության հիմնադրի՝ Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ պատկերներով պաստառներ: