Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Twitter-ում Բոլթոնի գրառմանը։
«Մադուրոյի մաֆիայի համար Վենեսուելայում եկել է «հանգցրեք լույսերի» ժամանակը»,- գրել է Բոլթոնը։
Նա տեղադրել է նաև տեսանյութը, որտեղ Մադուրոյի ելույթի ժամանակ լույսը սկսում է թարթել, այնուհետև հանգչում է, որից հետո Վենեսուելայի նախագահն ընդհատում է ելույթը։ Նշենք, որ էլեկտրականության անջատումները հաճախակիացել են Վենեսուելայում տնտեսական ճգնաժամի պատճառով։