Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Վենեսուելայի հարցով սեփական բանաձևը՝ ի պատասխան ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի, որը ենթադրում է Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունների կազմակերպում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Միևնույն ժամանակ ամերիկյան կողմի առաջարկած բանաձևը ենթադրում է 2018 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում և միջազգային դիտորդների մասնակցությամբ նոր ընտրությունների կազմակերպում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ և՛ ռուսական, և՛ ամերիկյան բանաձևերն առայժմ ուսումնասիրվում են փորձագետների կողմից և դեռ չեն ներկայացվել Անվտանգության Խորհրդին: