Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետ II-ի ամուսին Ֆիլիպը ինքնակամ հանձնել է վարորդական իրավունքի վկայականը: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Ինչպես նշվում է, հունվարին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո արքայազնը որոշում է կայացրել հրաժարվել ավտոմեքենա վարելուց։
«Մանրամասն վերլուծությունից հետո Էդինբուրգի դուքսն իր վարորդական իրավունքի վկայականն ինքնակամ հանձնելու որոշում է կայացրել»,- ասված է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։