ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը առաջին հումանիտար օգնությունն է ուղարկել Կոլումբիա, հաղորդում է Gazeta-ն:
«Հպարտությամբ հայտնում ենք, որ Վենեսուելայի բնակչության համար օգնության պարագաների առաջին խմբաքանակը հասել է Կուկուտա, Կոլումբիա»,-ասված է Պետդեպի թվիթերյան գրառման մեջ:
Այնտեղ նշել են, որ կշարունակեն աշխատել Խուան Գուայդոյի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի գործընկերների հետ հումանիտար օգնություն ուղարկելու համար:
Վարչությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ են ուղարկել: