Իրանի հարավային Հորմոզգան նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով IRNA գործակալությանը երկրաշարժի հետևանքով 3 մարդ վիրավորվել է` նրանց թվում 17-ամյա աղջիկ կա: Բոլոր տուժածները տարհանվել են աղետի գոտուց և տեղափոխվել են հիվանդանոց: Երկրաշարժի հետևանքով 15 բնակելի տուն է վնասվել:
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են կիրակի օրը՝ տեղի ժամանակով 14:24-ին (14:54 երևանյան): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնը գտնվել է Քեշմ շրջանի Լաֆթ գյուղից ոչ հեռու: