Grammy-ի մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգ է ճանաչվել «This Is America»-ն՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ, գրում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով BBC-ին:
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզական-ժամանցային համալիրում:
Գլովերն ինքն ավելի վաղ հրաժարվել էր արարողությանը ելույթ ունենալու առաջարկից և չէր եկել պարգևների հանձնմանը: Արդյունքում՝ արձանիկը հանձնեցին երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին ևհիպ-հոպ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):
This Is America-ն Grammy է նվաճել նաև«Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսագրություն» և«Լավագույն ռեփ/սնագ- կատարում» անվանակարգերում: «Տարվա լավագույն երգ» կատեգորիայում պարգևի էին հավակնում նաևկանադացի Շոն Մենդեսի In My Blood կոմպոզիցիան, գերմանացի երաժիշտ Zedd-ի The Middle-ը, Քենդրիք Լամարի All The Stars-ը, բրիտանացի կատարող էլլա Մեյի Boo՚d Up-ը, կանադացի ռեփեր Դրեյքի God՚s Plan-ը, ինչպես նաևամերիկուհի Բրենդի Քառլայլի Joke-ն ևShallow երգը՝ Լեդի Գագայի ևԲրեդլի Քուպերի կատարմամբ: Shallow-ն արդյունքում Grammy ստացավ լավագույն փոփ-դուետի համար:
Քուպերը չէր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգևն ստացավ միայնակ:
Դրեյքի՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող God՚s Plan-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում արձանիկն ստացավ ծագումով Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը Grammy ստացավ «Տարվա ալբոմի»՝ Golden Hour-ի համար: