ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան: Այս մասին հայտնում է RT-ն`վկայակոչելով AFP- ին:
Ավելի վաղ Աֆղանստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը կցանկանար խաղաղության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ մինչև Աֆղանստանում սպասվող նախագահական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հուլիսի 20-ին։
Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ ԱՄՆ-ը և «Թալիբանը» հասել են նախնական համաձայնության Աֆղանստանում 17-ամյա պատերազմի ավարտի վերաբերյալ։ Պայմանագրի կետերից մեկը նախատեսում է օտարերկրյա զորքերի դուրսբերում պետության տարածքից։
#BREAKING Acting Pentagon chief Patrick Shanahan arrives in Afghanistan: AFP pic.twitter.com/Ciz9QiZwGt
— AFP news agency (@AFP) 11 февраля 2019 г.