Coca-Cola-ն ընկերությունը վերջին տասնամյակում առաջին անգամ սկսում է նոր ըմպելիք արտադրել, որը կունենա նարնջի և վանիլի համ: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է կորպորացիայի կայքը:
Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ից `երկու տարբերակով` շաքարով և առանց: Նշվում է, որ սա տասը տարիների ընթացքում սա ըմպելիքի համերի շարքի առաջին համալրումն է. 1985 թ.-ին կեռասի համով «Կոկա-կոլան» էր հայտնվել, իսկ 2007-ին`վանիլային համով:
Նոր արտադրանքի թողարկման նախապատրաստման ընթացքում ընկերությունը ֆոկուս խմբերին տարբեր համերով ըմպելիքներ է առաջարկել, այդ թվում ազնվամորու, կոճապղպեղի և կիտրոնի համով, սակայն մասնակիցները նախընտրել են վանիլի և նարնջի համով տարբերակը:
«Մենք ցանկանում էինք ամառային անհոգ օրերի դրական հուշեր արթնացնել», - ասել է ընկերության բրենդ-տնօրեն Քեյթ Քարփենտերը:
It took less than a year for our North America Innovation team to create and launch the first new Coke trademark flavor in 10+ years. https://t.co/UjZepMmMwh pic.twitter.com/3TAxurqxdW
— The Coca-Cola Co. (@CocaColaCo) 8 февраля 2019 г.