Իրանում հազարից ավելի քաղաքներում և 10 հազար բնակավայրերում սկսվել են զանգվածային տոնական միջոցառումներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-ամյակին, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ցույցերն անցկացվում են վաղ առավոտից, մարդկանց բազմությունները փողոցներ են դուրս եկել Իրանի դրոշներով և պաստառներով: Նրանցից շատերը բացականչում են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային»:
Ցուցարարները Թեհրանում զբաղեցրել են Ազադի խոշորագույն հրապարակը, որտեղ ավելի ուշ ելույթ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: