Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել է Անկարա, որտեղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ բանակցություններ կվարի Սիրիայի իրավիճակի շուրջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը նախատեսվում է հատկացնել սիրիական կարգավորման տարբեր ուղղություններին»,- լրագրողներին է ասել ՌԴ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան։
Աշխատանքային այցը կտևի մեկ օր: