Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել։
Նիստի օրակարգում գլխավորապես ՀՀ կառավարության ծրագիրն է:
Հիշեցնենք, որ խորհրդարանում վաղը կսկսվեն Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի քննարկումները։ Օրենքը նախատեսում է, որ այն պետք է ընդունվի 7-օրյա ժամկետում։