Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին Սոչիի հանդիպմանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Փետրվարի 13-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստանում կգտնվի: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հանգուցային հարցերը և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները»,-ասված է հաղորդագրության մեջ: