Այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.:
Հանգամանքները պարզվում են:
Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին»,- գրել է նա։