Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիևն առաջարկել է արգելափակել Ադրբեջանում սոցիալական ցանցերի մուտքը: Նրա խոսքերով, նման քայլը կարող է վերացնել գաղափարական սադրանքների և ահաբեկչության հավանականությունը և ապահովել տեղեկատվական անվտանգություն, հաղորդում է haqqin.az- ը:
«Մենք հայերի հետ պատերազմի պայմաններում ապրող երկիր ենք և չի բացառվում, որ Ադրբեջանի նկատմամբ վիրավորանքների քարոզչության մեջ հայկական հետք կա:
Հետևաբար, քանի դեռ պատերազմն ավարտված չի, քանի դեռ մենք ենթարկվում ենք գաղափարական սադրանքների և ահաբեկման, ուստի մեր տեղեկատվական անվտանգությունը պաշտպանելու համար մենք պետք է հրաժարվենք միջազգային սոցիալական ցանցերից: Դրա փոխարեն մենք կարող ենք ստեղծել մեր սեփական սոցիալական ցանցը և ապահովել դրա օգտագործումը Ադրբեջանի բնակչության կողմից», - ասել է ադրբեջանցի պատգամավորը: