Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ծրագիրը: Այն կառավարության նիստում հավանության է արժանացել փետրվարի 8-ին:
Թեև փետրվարի 6-ին կառավարության ծրագրի նախագիծը հրապարակվել էր, սակայն կառավարության նախորդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր մինչև վերջին օրը սպասել, շանսը օգտագործել և խմբագրական աշխատանքներ կատարել։