Մեքսիկայի սահմանին պատնեշը կկառուցվի՝ անկախ այն հանգամանքից, թե Կոնգրեսում ինչ պայմանավորվածությունների են հասել այս հարցով, երեքշաբթի Տեխասում իր կողմնակիցների հետ հավաքին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ցանկացած դեպքում պատը կկառուցենք: Նրանք ասում են, որ առաջընթացի կհասնեն: Ես ասացի՝ սպասեք, ես պետք է գնամ Տեխասի իմ մարդկանց մոտ, ես պետք է գնամ, այնպես որ՝ այդ մասին լսել չեմ ուզում: Այնպես որ՝ ես չգիտեմ, թե նրանք ինչ նկատի ունեն՝ ասելով «կհասնեն զգալի առաջընթացի»… Ով գիտի, գուցե դա լավ նորություն է»,- ասել է նա:
Նշենք, որ AP-ի փոխանցմամբ՝ օրենսդիրները համաձայնության են եկել պատի կառուցման համար մոտ 1,4 մլրդ դոլարի հատկացման շուրջ՝ վարչակազմի պահանջած 5,7 մլրդ դոլարի փոխարեն: