ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները և դեմոկրատները սկզբունքորեն համաձայնության են եկել սահմանային անվտանգության հարցերի շուրջ, որպեսզի խուսափեն փետրվարի 15-ին դաշնային կառավարության («Շաթդաուն») նոր դադարեցումից: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ալաբամա նահանգի հանրապետական սենատոր, Կոնգրեսի վերին պալատի հատկացումների կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբիը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր երեկոն հաջող էր: Մենք սկզբունքային համաձայնության հասանք»,- սենատորի խոսքից մեջբերում է անում The Hill թերթը: Օրենսդիրները չեն հայտնել համաձայնության մանրամասները՝ ճշտելով, որ օրինագծի տեքստը կարող է հրապարակվել փետրվարի 13-ին:
Հունվարի 25-ին Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել Միացյալ Նահանգների ամբողջ կառավարության գործունեության ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնման շուրջը՝ այդ կերպ դադարեցնելով «շաթդաունը», որը շարունակվեց 35 օր: Սակայն այդ համաձայնությունն ընդգրկել է սոսկ մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը