Ալ Պաչինոն և Ռոբերտ Դե Նիրոն կերիտասարդանան

16:48     12 փետրվարի, 2019

Դերասաններ Ալ Պաչինոին եւ Ռոբերտ Դե Նիրոյինն կերիտասարդեցնեն համակարգչային տեխնոլոգիաների միջոցով Մարտին Սկորսեզեի «Իռլանդացի» ֆիլմում: Այս մասին հայտնել է ֆիլմի անձնակազմի անդամներից մեկը ` մոնտաժի մասնագետ Թելմա Շունմեյկերը: Նրա խոսքով, ֆիլմի առաջին կեսը լինելու է «երիտասարդացած» դերասաններով, հայտնում է kulturomania-ն:

«Մենք դրա համար օգտագործել ենք Industrial Light and Magic ընկերության տեխնոլոգիան»,- ասել է Թ. Շունմեյկերը։ Նա նշել է, որ նկարահանող խումբը հասկանում է ռիսկի աստիճանը, քանի որ տեխնոլոգիան կատարյալ չէ և թանկ է։ Ներկա պահին երիտասարդացած դերասաններով կադրերը վերջնական արդյունքով որևէ մեկը չի տեսել։ 

Ֆիլմի սյուժեն հիմնված է Չարլզ Բրանդտի «Լսել եմ՝ տուն եք ներկում» գրքի վրա։


© armedia.am