Թուրքիայում 75-ամյա քաղաքացուն «պատժել» են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար՝ ստիպելով նրան Էրդողանի մասին 24 գիրք կարդալ ու ներկայացնել դրանց սեղմագիրը:
Ինչպես հայտնում է «Turkish Minute»-ը` ըստ մեղադրանքի, Ստամբուլի բնակիչ Ալի Շահինը տեղի սրճարաններից մեկում զրույցի ժամանակ քննադատական արտահայտություններ է հնչեցրել Էրդողանի հասցեին: Դրանից որոշ ժամանակ անց սրճարան են մտել ոստիկաններն ու տարել 75-ամյա քաղաքացուն հարցաքննության:
Քաղաքացին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում` նշելով, որ ինքը նախագահին չի վիրավորել: