Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրում Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «ապուշ» է անվանել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
«Այսքան մարդկանց ներկայությունն այսօր փողոցներում նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չար նպատակներին»,- ասել է Ռոհանին` միևնույն ժամանակ խոստանալով, որ իր երկիրը չի հրաժարվի հրթիռային ծրագրից և որ իսլամական պետության դեմ «թշնամական» դավադրություններն անհաջողության կմատնվեն:
Ռոհանիի հայտարարությունը հաջորդել է Թրամփի թվիթերյան գրառմանը, որում վերջինս քննադատել էր Իրանի իշխանություններին՝ ասելով, որ Իսլամական հեղափոխությունը ձախողում է եղել:
«Կոռուպցիայի 40 տարի: Ռեպրեսիայի 40 տարի: Ահաբեկչության 40 տարի: Իրանում ռեժիմը 40 տարի միայն ձախողել է: Տարիներ ի վեր տառապած Իրանի ժողովուրդը արժանի է ավելի պայծառ ապագայի », - գրել է Թրամփը թվիթերում:
40 years of corruption. 40 years of repression. 40 years of terror. The regime in Iran has produced only #40YearsofFailure. The long-suffering Iranian people deserve a much brighter future. pic.twitter.com/bA8YGsw9LA
— Donald J. Trump (@realDonaldTrump) 11 февраля 2019 г.