Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Այսօր-ը:
Նա տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին պաշտոնական այց է կատարելու Իրանի Իսլամական Հանրապետություն։
«Համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ։ Այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը։ Այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործին մասնակից», - ասաց Փաշինյանը։