Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու ապագա հնարավոր ընտրություններում, բայց ոչ որպես երկրի գործող նախագահ: Այդ մասին հայտարարել են Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյի պատվիրակության ներկայացուցիչները Հռոմում:
«Մադուրոն կարող է ազատորեն առաջադրել իր թեկնածությունը, բայց ոչ որպես գործող նախագահ»,- հայտարարել է Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Գաբրիել Գալլոն՝ հավելելով, որ չեն պատրաստվում մեկ դիկտատուրան փոխարինել մյուսով: