Վենեսուելան հուսով է Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի հետ առևտրային նոր բլոկ ստեղծել, որը հնարավորություն կտա հրաժարվել դոլարից՝ նավթի գնի հաշվարկների ժամանակ:
«Պարտադիր չէ, որ տնտեսությունը կապված լինի դոլարին»,- հայտարարել է նավթի նախարար Մանուել Կևեդուն։
Նշենք, որ Վենեսուելան վճարման այլընտրանքային միջոցներ է փնտրում, որպեսզի պահպանի նավթի հոսքը Հնդկաստան այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դեպի ՕՊԵԿ նավթի արտահանումը սահմանափակող պատժամիջոցներ է սահամանել։