ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ սա շատ կարևոր է, խնդրում եմ ակտիվորեն ներգրավվել այս հարցում:
Հասկանալի է, որ մեր պապերն ու տատիկները կամ մահացել են արդեն կամ հասկանալի պատճառներով իրենք չեն կարող այդ նկարներն ու տվյալները մեզ ուղարկել: Խնդրում եմ գտեք և ուղարկեք նրանց նկարները:
Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):
Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected], [email protected]հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը»: