Հյուսիսային Կորեան համաձայնել է իր միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից ստուգումների անցկացմանը, հաղորդում The Korea Times-ը:
Պարբերականի տվյալներով` մասնագետներին թույլ կտրվի մուտք գործել ԿԺԴՀ ԿԺԴՀ-ի միջուկային և հրթիռային զինափորձարաններ՝ վերահսկելու միջուկազերծման գործընթացը:
Ստուգումների անցկացման ժամկետներն ու վայրերը կհամաձայնեցվեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցություններում: Միաժամանակ ԿԺԴՀ-ն խոստացել է երաշխավորել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների անվտանգությունը: