ԱՄՆ-ի պետական պարտքը պատմական ռեկորդ է սահմանել` հասնելով 22.012 տրլն դոլարի: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Ներկայացված տվյալների համաձայն` 2019 թվականի փետրվարից այդ ցուցանիշն աճել է ավելի քան 90 մլրդ դոլարով:
Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում երկրի պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 տրիլիոն դոլարով։