ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն: Ինչպես գրում է Արմենպրեսը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Փիթեր Ֆենտան, միջուկային զսպման հարցերով կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալիս:
«Եկել է ժամանակը համակարգելու պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների ջանքերը… մինչև 2040-ական թվականները շարժունակ, ունիվերսալ, կատարելագործված միջուկային մարտագլխիկների ստեղծման ուղղությամբ»,- Ֆենտայի խոսքից մեջբերում է անում Defense News թերթը: Եթե դա չարվի, նշել է պաշտոնաթող դերծովակալը, ապա ԱՄՆ-ը «ենթարկվում է պոտենցիալ հակառակորդների տեխնոլոգիական զարգացմանը հասնել չկարողանալու վտանգին»:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցի արդիականացումը և սպասարկումը կպահանջի առնվազն 494 միլիարդ դոլար առաջիկա 10 տարվա ընթացքում, ինչի մասին ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Բյուջետային վարչության՝ հունվարի վերջին հրապարակված զեկույցում