Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատասխանել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա խնդրել Էր օժանդակել Վենեսուելայում «երկխոսությունը դյուրացնելուն»: Այդ մասին, իտալական Corriere della Sera պարբերականի փոխանցմամբ, փետրվարի 13-ին հայտնել են իտալական որոշ լրատվամիջոցներ:
Corriere della Sera միլանյան թերթի տվյալներով՝ ուղերձը գրվել Է փետրվարի 7-ին: ուղերձում քահանայապետն օգտագործել Է «մեծարգո պարոն Մադուրո», այլ ոչ թե «նախագահ Մադուրո» դիմելաձևը: Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ իրեն «խորապես մտահոգում Է ստեղծված իրադրությունը» և անհանգստացնում Է «Վենեսուելայի փառապանծ ժողովրդի տառապանքները», որոնց, «ինչպես երևում Է, վերջ չկա»: Միևնույն ժամանակ նա ուշադրություն Է դարձրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին արդեն քանիցս տարբեր փորձեր են ձեռնարկվել «ելք գտնելու վենեսուելական ճգնաժամից», սակայն դրանք բոլորն Էլ ավարտվել են ապարդյուն:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Վատիկանի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Պապի նամակը. «Մենք չենք մեկնավբանում մասնավաոր ընթերցանության համար նախատեսված հոդվածները», - նշել են մամլո ծառայությունից: