Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ որպես նախընտրական քարոզարշավի երգ է ընտրել ադրբեջանցի հայտնի կատարող Շամիստան Ալիզամանլըի «Հաղթանակ hանուն Աստծո» երգը:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական minval.az կայքը, ադրբեջանական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ հայտնի երգիչը «Հաղթանակ hանուն Աստծո»-ն կատարել է թուրքական «Հարություն առած Էրթուղրուլ» հեռուստասերիալում:
Հայտնի է, որ կուսակցության նախընտրական երգն ընտրել է անձամբ նախագահ Էրդողանը: