Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի նոր պայմանագրի շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։
«Այդ հարցով բանակցություններն ընթանում են։ Դրանք վարում է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը։ Սպասենք արդյունքների։ Կարծում եմ, որ դրանք շուտով կավարտվեն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բախտաձեն։
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ բանակցություններում վրացական կողմի դիրքորոշումն այն է, որ պետք է բարելավվեն Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի պայմանագրի պայմանները։ «Գլխավորը երկրի էներգաանվտանգությունը և էներգետիկ անկախությունը ապահովելն է»,- ընդգծել է Բախտաձեն։