ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ դահուկասահքի է մասնակցել Սոչիի լեռնալանջերին:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, երկու երկրների առաջնորդները կարճատև ընդմիջում են արել բանակցությունների ընթացքում, որոնք մեկնարկել են չորեքշաբթի, և մեկնել են լեռնադահուկային արշավի:
Հագնելով լեռնադահուկային հանդերձանքը՝ նախագահները բարձրացրել են լեռնալանջ և իրենց ներկայությամբ զարմացրել են զբոսաշրջիկներին:
Նշվում է, որ բանակցություններն սկսելուց առաջ Պուտինը հույս էր հայտնել, որ իրենց կհաջողվի միասին հանգստանալ և սահել դահուկներով: