Հինգ տարվա մեջ մենք մեծ քայլերի ենք գնալու, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին, հայտնում է «Այսօր»-ը:
«Այն հագեցվածությունը, որ մենք ունենալու ենք, հնարավորություն է տալու, որպեսզի չեզոքացնենք ռազմական գործողությունների վերսկսման բոլոր ռիսկերը», - ասել է նա։
Հարցին՝ շարունակվելո՞ւ է ՍՈՒ 30-ի ձեռքբերումը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Այո, մենք չորս միավորով չենք բավարարվելու»։
Նա ասաց, որ այս պահին կործանիչները Հայաստանում չեն։
«Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է հայտնվեն համապատասխան ժամանակահատվածում ՀՀ-ում», - ասել է նա։