Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով 41 մարդ է զոհվել, փոխանցում է Gazeta-ն։
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են Իրանի հարավ-արևելքում Սիստան և Բելուջիստան քաղաքում զինվորականներով ավտոբուսի պայթյունի հետևանքով 41 մարդու մահվան մասին։ Պայթուցիկ սարքը գործարկել է ահաբեկիչ-մահապարտը։ Ավտոբուսում 45 մարդ է եղել։
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ Ալ Ադլ» խմբավորումը։