Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին:
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Այս մասին, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: