Կոլումբիայի Կուկուտա քաղաքի մոտ` Վենեսուելայի հետ սահմանին, փետրվարի 13-ին աղետի դրություն է սահմանվել: Նման որոշում կայացվել է այն բանի պատճառով, որ փետրվարի 23-ին պլանավորված է մարդասիրական օգնության առաքում սկսել հարևան երկիր, որը ճգնաժամի մեջ է, հայտնում է «Արմենպրես»-ը: Noticias de Cucuta պորտալը նշում է որ այժմ տեղական իշխանություններն ավելի շատ գործիքներ կունենան արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար, որոնք կարող են ստեղծվել օգնության առաքման սկսվելուց հետո, որն առայժմ կուտակվում է Կուկուտայում:
Ինչպես հայտնել է Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, փետրվարի 23-ից օգնությունը կսկսի ստացվել Վենեսուելայում: ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Կուկուտա մարդասիրական օգնության իրերի առաջին խմբաքանակի ժամանման մասին, որը մատակարարվում է Վենեսուելայի ժողովրդի համար