ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պաշտոնական ծանուցում է ստացել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը՝ մեջբերելով գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկին։
Դյուժարիկը հավելել է, որ Գուտերեշը ողջունել է այս իրադարձությունը և հավանություն տվել այն փաստին, որ Աթենքը և Սկոպիեն կարողացել են կարգավորել այս վեճը։