ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ դիտարկում է Վենեսուելայում տիրող իրավիճակին արձագանքման «բոլոր տարբերակները» և պահանջել է, որ ձախ առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ապաարգելափակի երկիր ամերիկյան հումանիտար օգնության մատակարարումները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Կրկին շեշտելով, որ ինքը չի բացառում ռազմական միջամտությունը՝ Թրամփն ասել է, որ իրեն «հիասթափեցնում» են նավթով հարուստ այս լատինաամերիկյան երկրում տեղի ունեցող «ցնցումները»:
«Կտեսնեք»,- Սպիտակ տանը կոլումբիացի իր գործընկեր Իվան Դուկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ հազարավոր ամերիկացի զինծառայողներ ուղարկվեն Վենեսուելա: