ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն անհնար էառանց Իրանի դիմակայելու, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
Պոմպեոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին լրագրողներին էմոտեցել մերձավորարևելյան խորհրդաժողովի ընթացքում, որն ամերիկացիները կազմակերպել են Վարշավայում, և որն ընկալվում էորպես հնարավոր հակաիրանական կոալիցիայի ուժերի ստուգատես:
«Անկարելի էՄերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության հասնել առանց Իրանին դիմակայելու: Դա պարզապես անհնարին Է»,-ասել էՊոմպեոն՝ հիշատակելով Լիբանանում, Եմենում, Սիրիայում և Իրաքում Իրանի «չարանենգ ազդեցության» մասին:
Նաթանյահուն «պատմական բեկումնային պահ» էհամարել Վարշավայի համաժողովը, որին մասնակցում են հիմնական արաբական երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: «Իսրայելի վարչապետը և առաջատար արաբական երկրների արտաքին գործերի նախարարները կանգնել Էին միասին և անսովոր ուժով, պարզորոշությամբ և միասնությամբ հանդես Էին գալիս իրանական ռեժիմի ընդհանուր սպառնալիքի դեմ»,- ասել է նա: Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին հանդիպման կազմակերպման համար և կոչ է արել նման փոխգործակցությունը շարունակել «այլ ձևաչափերով, այլ ուղիներով, բայց և նույն նպատակով»:
Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել Է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «մեռելածին» էորակել Վարշավայում Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողովի կազմակերպումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում էհապճեպորեն՝ առանց հաշվի առնելու մերձավորարևելյան և ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը»: