Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սև ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան, տեղեկացնում է «Sputnik Վրաստան»-ը:
«Exxon լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սև ծովի ներուժի հետազոտություն: Տարեվերջին այն կավարտվի, և մենք կհայտարարենք և ծովի նավթի և գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան:
Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաև ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը:
«ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, և ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան: