Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել դադարել արգելափակել Հայոց ցեղասպանության մասին Կոնգրեսի օրենսդրական նախաձեռնությունները: Այս մասին թվիթերի իր էջում հայտնում է Հայ դատի հանձնախումբը:
Շերմանն իր խոսքում կոչ է արել դադարել պաշտպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Եթե դուք չեզոքություն դրսևորեք այդ հարցում, ապա Կոնգրեսն այսուհետ հանդես կգա որպես այդ երկրի խիղճ», - ասել է կոնգրեսականը:
"If you just go neutral on this, Congress will be the conscience of this country."
— ANCA (@ANCA_DC) 13 февраля 2019 г.
Watch @BradSherman tell the #Trump Administration to stop blocking Congressional legislation on the #Armenian #Genocide pic.twitter.com/rcmKlxVd2U